Կարծիք

23.10.2020 10:50


Շատ պրիմիտիվ, բայց շատ կարևոր կանոն (լուսանկար)

Շատ պրիմիտիվ, բայց շատ կարևոր կանոն (լուսանկար)

Մարտական հերթապահության մեկնող Հարգելի կամավորականներ, պատերազմը խաղուպար չէ, այն ունի հստակ կանոններ և հմտություններ, առանց որոնց պահպանման մեծ վտանգի տակ կդնեք ձեր կյանքը և հայրենիքի անվտանգությունը:

Դրանցից ամենապրիմիտիվը ճիշտ համազգեստն է: Մարտական հերթապահության կարելի է մեկնել բացառապես հայկական զինվորական համազգեստով: Ցանկացած միագույն կանաչ համազգեստանման հագուստ, որը գուցե շատ մոդայիկ է ու գեղեցիկ (ես էլ ունեմ ու հաճախ հագնում եմ Երևանում) առաջին գծում անմիջապես դառնում է դիպուկահարի ամենահեշտ խոցման թիրախը:

Առանց անվտանգության նվազագույն կանոնների պահպանման և առանց ԶՈւ հատուկ հրահանգների չի կարելի զենք «ճարել» ու մարտի գնալ:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

122219964_1512160002327117_5158947809427831902_n

Այս խորագրի վերջին նյութերը