Լրահոս

23.10.2020 09:38


Հայտնի է, թե որ ժամերին կկայանան ԱՄՆ պետքարտուղարի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Հայտնի է, թե որ ժամերին կկայանան ԱՄՆ պետքարտուղարի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ:

Ինչպես հաղորում է ТАСС-ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությանը, հայտնի է դարձել, թե որ ժամերին են նախատեսված այդ հանդիպումները:

Երևանի ժամանակով ժամը 17:30-ին Պոմպեոն կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ մեկ ժամ անց՝ ժամը 18:30-ին, բանակցություններ կվարի ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Բացի սա, կայանալու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, իսկ Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ առաձին շփումներ է ունենալու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ:

Զոհրաբ Մնացականյանն արդեն Վաշինգտոնում է և հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը