Քաղաքական

23.10.2020 09:18


Կոնգրեսական Փալոնը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ

Կոնգրեսական Փալոնը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, 31 ներկայացուցիչների համահեղինակությամբ, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Փրանկ Փալոնը (31 ներկայացուցչի համահեղինակությամբ) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել հզոր բանաձև, որով կոչ է անում պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,-ասված է հրապարակման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը