Իրանը Ռուսաստանին համարում է իր հիմնական գործընկերներից մեկը․ Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ իրանը պաշտպանական և ռազմական ոլորտներում Ռուսաստանին համարում է իր հիմնական գործընկերներից մեկը, հայտնում է ԻՌՆԱ-ն։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Sputnik-ի հետ էքսկլյուզիվ հարցազրույցում շեշտել է, որ Իրանը ռազմական պաշտպանության ոլորտում Ռուսաստանին համարում է իր հիմնական գործընկերներից մեկը, և նշել է, որ երկու երկրները կարող են ընդլայնել իրենց համագործակցությունը հիմա, երբ չեղարկվել է զենքի մատակարարումների ՄԱԿ էմբարգոն։
«Թեհրանի և Մոսկվայի միջև բանակցությունները հիմա ընթանում են պաշտպանության ոլորտում համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակում։ Նույն շրջանակում իրականացվում են երկու երկրների պաշտոնատար անձանց համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային հարցերով»,-նշել է նա։
Խաթիբզադեն ընդգծել է, որ «բարեկամական երկրից» զենքի ցանկացած գնում կախված է լինելու Իրանի հիմնական պահանջմունքներից, և Թեհրանը կարող է ստանալ անհրաժեշտ ցանկացած տեխնիկա ու սպառազինություն առանց որևիցե իրավաբանական սահմանափակումների՝ ելնելով երկրի պաշտպանության պահանջմունքներից։
Նա Վաշինգտոնին անվանել է պատժամիջոցներով «տարված»՝ հայտարարելով, թե «շատ չի անցել այն օրից, երբ պատժամիջոցներով տարված Միացյալ Նահանգներն իր ակնհայտ անհաջողությունը ևս մեկ անգամ ցուցադրեց ՄԱԿ Անվտանգության խորհրդում և միջուկային գործարքից ու ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևից հետո իր պատժամիջոցներ մտցնելու անընդունակությունը»։

Աղբյուրը՝ news.am