Աշխարհ

22.10.2020 12:04


Իրանում Հայաստանի ու Կատարի դեսպանները քննարկել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցը

Իրանում Հայաստանի ու Կատարի դեսպանները քննարկել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցը

Հոկտեմբերի 21-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ-ում Կատարի Պետության դեսպան Մոհամմեդ բին Համադ Ալ-Հաջրիին, որը դեսպան Թումանյանին է փոխանցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թհանիի ուղերձը՝ հասցեագրված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Զրուցակիցները քննարկեցին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը