Լրահոս

22.10.2020 10:52


16 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2306 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

16 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2306 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2306 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 70 836-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի:

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք։

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1458-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 568 է, ընդհանուր առողջացածներինը՝ 49787, փաստացի բուժվողներինը՝ 19 591: Մեկ օրում արվել է 5189 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 362 293 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը