Քաղաքական

22.10.2020 10:22


«Պետք է Վրաստանին հստակ բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում իր օդային տարածքով պետք է ուժեր և միջոցներ ուղարկվեն Հայաստան». Զատուլինը՝ ԼՂ-ում ՌԴ-ի հնարավոր գործողությունների մասին

«Պետք է Վրաստանին հստակ բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում իր օդային տարածքով պետք է ուժեր և միջոցներ ուղարկվեն Հայաստան». Զատուլինը՝ ԼՂ-ում ՌԴ-ի հնարավոր գործողությունների մասին

ՌԴ պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Լուրերի ազգային ծառայության» հետ զրույցում թվարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի տարբերակները:

Ինչպես նշում է «ՌԻԱ նովոստի»-ն, Զատուլինի խոսքով՝ հենց Ադրբեջանը և Թուրքիան են խաթարել խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի հասնեն ռազմական ռևանշի, այդ պատճառով նրանց պետք է հիշեցնել՝ որ պետությունն է առաջատար հետխորհրդային տարածքում:

Խորհրդարանականը խոստովանել է, որ վստահ չէ՝ ինչպես պետք է վարվի Մոսկվան, սակայն նշել է մի քանի ենթադրյալ տարբերակներ, որոնց թվում է դեսանտային գործողությունը Հայաստանում:

«Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման ձևով: ՀԱՊԿ-ին դիմելու ձևաչափով՝ հայկական, ոչ ԼՂ-ի, հայկական տարածքի պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Բացելով օդային շրջափակումը: Եթե անհրաժեշտ լինի, մենք պետք է հստակ բացատրենք Վրաստանին, որ անհրաժեշտության դեպքում նա պետք է հանգիստ ընդունի, որ իր օդային տարածքով պետք է ուժեր և միջոցներ ուղարկվեն Հայաստան: Սա պարտադրված որոշում է, քանի որ խոսքը Կովկասում գրոհայինների տարածման մասին է, որից կտուժեն և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, և՛ մյուս բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածների համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ շրջանում: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»,-ասել է Զատուլինը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը