Ադրբեջանին պետք է վերջնագիր ներկայացվի՝ կա՛մ դադարեցնում է պատերազմը, կա՛մ համանախագահները ճանաչում են Արցախը
Հանուն Արցախի ժողովրդի գոյության,
հանուն մարդու անօտարելի իրավունքների պաշտպանության,
հանուն միջազգային ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի,
հանուն միջազգային իրավակարգի լիակատար չփշրման,
հանուն խաղաղության,
հանուն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության գործնական ապահովման,
հանուն համամարդկային արժեքների պաշտպանության,
հանուն պետությունների և միջազգային կառույցների սեփական հեղինակության,
հանուն անտարբերության խավարի նկատմամբ` արդարության համար պայքարի հաղթանակի (յուրաքանչյուր անհատի ներգրավմամբ` աշխարհի որ հատվածում էլ որ նա լինի),
հանուն ներկայի և ապագայի.
1. Պետությունների և միջազգային կառույցների կողմից անհապաղ պետք է սկսի և թափ առնի Արցախի անկախության ճանաչումը,
2. ՄԽ համանախագահ երկրների կողմից միասնաբար, կամ յուրաքանչյուրի կողմից առանձին` Ադրբեջանին պետք է ներկայացվի շատ հստակ և կարճ ժամկետ ունեցող վերջնագիր, կա՛մ Ադրբեջանը նշված ժամկետի մեջ դադարեցնում է ցանկացած ռազմական գործողություն և առանց նախապայմանների վերադառնում բանակցային գործընթաց, կա՛մ համանախագահները ճանաչում են Արցախի անկախությունը,
3. Ադրբեջանի համար պետք է լինի միանշանակ` կոնֆլիկտի կարգավորման քաղաքական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն ու միայն հրադադարի լիարժեք հաստատման և վերահսկման մեխանիզմների գործարկման պարագայում,
4. Ադրբեջանի առկա պահվածքից չհրաժարվելը պետք է միարժեք փոխի բանակցությունների բովանդակությունը. այն է` բանակցություններ անկախության թեկուզև մասնակի ճանաչում ստացած Արցախի և Ադրբեջանի սահմանների հստակեցման շուրջ:
ՌԴ, Ֆրանսիա, բարեկամ երկրներ, ԵՄ, ԱՄՆ, պետություններ, միջազգային կառույցներ, անհատներ, դիվանագետներ, Սփյուռք. շատ արագ գործելու ժամանակն է, յուրաքանչյուր րոպե հապաղման գինը` մարդկային կյանքեր են...
Ադրբեջանին պետք է վերջնագիր ներկայացվի՝ կա՛մ դադարեցնում է պատերազմը, կա՛մ համանախագահները ճանաչում են Արցախը