Քաղաքական

22.10.2020 10:00


«Կսրի հակամարտությունն ու կբացառի խաղաղ սցենարը». սենատոր Պուշկովը գնահատել է ԼՂ-ում թուրքական զորքի տեղակայման հնարավորությունը

«Կսրի հակամարտությունն ու կբացառի խաղաղ սցենարը». սենատոր Պուշկովը գնահատել է ԼՂ-ում թուրքական զորքի տեղակայման հնարավորությունը

Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ եթե Թուրքիան, այնուամենայնիվ, Ադրբեջանի խնդրանքով զորքեր ուղարկի Լեռնային Ղարաբաղ, ապա հակամարտությունը միայն կսրվի, իսկ հարցի կարգավորման խաղաղ սցենարը կբացառվի:

Սենատորն այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Թուրք զինվորականներ Ղարաբաղո՞ւմ: Դա կհանգեցնի հակամարտության ընդլայնմանը և միջազգայնացմանը, և կբացառի խաղաղ սցենարը: Չեմ խոսում նույնիսկ անցյալի ուրվականների վերակենդանացման մասին»,-գրել է Պուշկովը:

Նախօրեին Թուրքիան հայտարարել էր, որ Ադրբեջանից համապատասխան խնդրանք ստանալու դեպքում պատրաստ է իր զորքը ԼՂ հակամարտության գոտի ուղարկել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը