Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից է իմացել, որ որդին հերոսական սխրանք է կատարել և մեդալի արժանացել
«Հոկտեմբերի 7-ն էր․ Ռազս զանգեց՝ շատ ոգևորված ու երջանիկ, թե բա՝ մա՛մ ջան, հերոս տղա ունես, վախեցած ասում եմ՝ ի՞նչ ես արել, ասում ա՝ սենց երկու բառով ասեմ՝ փրթել-թափել ենք»։ Այսպես է իր ուրախությունը մոր հետ կիսել 20-ամյա զինծառայող Ռազմիկ Մադաթյանը, ով հենց երեկ է «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել։
Տիկին Շողիկին գտանք Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում՝ քրոջ տանը, եկել էր գյուղատնտեսական աշխատանքներում օգնել ու գոնե մի քիչ մտքերը ցրել։ Տասներեք օր է Ռազմիկի հետ չի խոսել, Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից է իմացել, որ որդին հերոսական սխրանք է կատարել ու մեդալի արժանացել։
Հովհաննիսյանն իր էջում գրել է, որ շարքային Ռազմիկ Մադաթյանը և մի խումբ այլ զինծառայողներ պարգևատրվել են հակառակորդի դիրքեր գրավելուն, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելուն անմիջական մասնակցություն ունենալու համար․
«Արծրունի էջի գրածը, որ տեսա, սիրտս լցվեց, մի բոլ լացեցի․․․ Ես գոհ ու շնորհակալ եմ Աստծուց, որ նման երեխա ունեմ, բայց հիմա իմ համար ամենակարևորը, որ մի վայրկյանով իրա ձենը լսեմ։ Աչքիս չի գալիս մեդալը, մենակ թե ինքը ողջ առողջ հասնի»,-Forrights-ի հետ զրույցում ասում է տիկին Շողիկը, ով մեզ հետ զրույցի ողջ ընթացքում հեռախոսը ձեռքից չէր գցում, պարբերաբար նայելով էկրանին՝ հանկարծ ոչ մի զանգ բաց չթողնի․
«Հաա, հեռախոսս մոտս ա անընդհատ։ Կյանքում չէի պահում էսքան մոտս, հիմա մի րոպե կողք չեմ դնում, հույսով, որ հեսա, հեսա Ռազս կզանգի»։
Եղբոր պարգևատրման լուրը շոկային է եղել փոքր եղբոր՝ Արտյոմի համար, ով ևս այս պահին Արցախում է գտնվում՝ ժամկետային ծառայության մեջ։ Մոր խոսքով՝ փոքր տղան սկզբում չէր հավատում իր խոսքին, մտածում էր՝ կատակ է անում, հետո երջանկությունը զսպելն արդեն հնարավոր չի եղել․
«Եթե սովարական օրերին մի անգամ էր զանգում, երեկ երեք անգամ զանգեց Արտյոմս։ Վերջում էլ կատակի տվեց, թե բա՝ էդ մեդալը ես պետք ա ստանայի, ինձնից առաջ ընկավ Ռազը»,-արցունքների միջից արդեն ժպտալով պատմում է երկու որդիների մայրը։
Երեք ամիս անց կլրանա Ռազմիկի ծառայության երկրորդ տարին, սակայն նա կզորացրվի միայն դրանից մեկ տարի անց։ Տղան նախընտրել է ծառայության անցնել «Ես եմ» ծրագրով, որը նախատեսում էր երեք տարի ծառայություն՝ որոշակի գումարի դիմաց։ Փոքրն էլ է ցանկացել եղբոր ուղին բռնել, սակայն՝ ծրագիրն արդեն ավարտվել է։
Ծառայության գումարը նպատակային է․ տուն պետք է առնեն։ Գրեթե ողջ կյանքը վարձով, ապա պապիկի տանն ապրած տղաները հստակ որոշել էին՝ սկզբից իրենց համար տանիք ապահովել, ապա միայն նոր այլ մտադրություններ իրագործել․
«Ես համաձայն չէի, չէի ուզում, որ երեք տարով ծառայեր, վախենում էի, բայց Ռազը համառեց՝ գնամ, որ տուն առնենք։ Էդ տարիքին մտածում են՝ ինչ անեն, որ կրիշ ունենան գլխներին»։
Ռազմիկն ու Արտյոմը փոքր տարիքում սովորել են Տիգրան Մեծ ռազմական վարժարանում։ Տիկին Շողիկի խոսքով՝ երկու որդիներն էլ ռիսկով են, չափից դուրս ընկերասեր ու հարմարվող։ Տղաներն էլ իրենց հերթին են հանգստացնում ծնողին՝ իրենց համար ծառայելը հեշտ է, թող մայրը չմտածի․
«Ծառայության ընթացքում երբեք որևէ բանից չեն բողոքել, երբեք չեմ լսել դժգոհություն։ Հակառակը, ես էի էստեղից խնդրում՝ չբարձրանաս դիրքեր, խոստանում էր, հետո էի իմանում՝ առաջին գիծ ա գնացել։ Էսօր երկուսն էլ շատ մարտական տրամադրվածություն ունեն։ Անընդհատ եղբոր մասին ա խոսում, հարցնում, ասում ա՝ մա՛մ, դու ապերի հետ կապի մեջ եղի, զանգի իրան։ Բայց երկուսն էլ իմն են, ո՞նց տարբերություն դնեմ․․․»։
Տիկին Շողիկը մեծ որդուն չի տեսել ինն ամիս ի վեր։ Վերջին հանդիպումը հունվար ամսին է եղել, դրանից հետո, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, տեսակցություններն ու արձակուրդներն արգելվել են։ Մայրը, սակայն, հույս ունի՝ պատերազմի ավարտից հետո, ինչ էլ լինի՝ պետք է տեսնի ու գրկի Ռազմիկին․
«Ես ամեն օր Ատված եմ կանչում, որ զարթնեմ ու տղերքիս ձենը լսեմ։ Մեդալ, շքանշան․․․բաներ կան, որ աչքիս չեն գալիս մինչև իրենք չզանգեն»։