Աշխարհ

22.10.2020 09:09


Մենք մեկ համընդհանուր ազգ ենք. Քիմ Քարդաշյանը՝ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից «Հայկական ջարդեր» խորագիրը «Հայոց Ցեղասպանություն» եզրույթով անվանափոխելու մասին (լուսանկար)

Մենք մեկ համընդհանուր ազգ ենք. Քիմ Քարդաշյանը՝ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից «Հայկական ջարդեր» խորագիրը «Հայոց Ցեղասպանություն» եզրույթով անվանափոխելու մասին (լուսանկար)

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից «Հայկական ջարդեր» խորագիրը «Հայոց Ցեղասպանություն» եզրույթով անվանափոխելու հայտարարությանը:

Նա ինսթագրամյան «Սթորիզ» բաժնում գրառում է արել՝ այդ իրադարձությունն իր «ծննդյան լավագույն նվերն» անվանելով:

«Այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանը հայտարարեց, որ արդեն կօգտագործի... «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Այս նշանակալի լուրը հայտարարվեց Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց մեկ տարի անց, Արցախի հայերի վրա կատարված կործանարար հարձակումների ֆոնին»,-գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով Կոնգրեսի գրադարանի բոլոր աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին, Հայ ազգային կոմիտեին և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի գրադարանին իրականացրած տքնաջան աշխատանքի համար:

«Միասին այս դժվար ժամանակներում աղոթում ենք բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների համար, որոնք տուժել են պատերազմի պատճառով: Մենք մեկ համընդհանուր ազգ ենք»,-գրել է Քարդաշյանը:

Աղբյուրը՝ tert.am

122139313_762405834491243_1130112724471636887_n_2

Այս խորագրի վերջին նյութերը