Աշխարհ

22.10.2020 08:33


Մի փոքր զավեշտալի է, երբ դուք, տղաներ, խոսում եք «ֆեյք լուրեր»-ի մասին. Bild-ի գլխավոր խմբագիրը Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությանը հորդորել է Ալիևից ճշտել հարցազրույց տալու տեղեկությունը

Մի փոքր զավեշտալի է, երբ դուք, տղաներ, խոսում եք «ֆեյք լուրեր»-ի մասին. Bild-ի գլխավոր խմբագիրը Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությանը հորդորել է Ալիևից ճշտել հարցազրույց տալու տեղեկությունը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը չորեքշաբթի, պատասխանելով գերմանական Bild թերթի թղթակցին, հայտնել է, թե երկրի նախագահ Իլհամ Ալիևը նախընտրում է հարցազրույցներ չտալ դեղին մամուլին:

Bild-ի գլխավոր խմբագիր Փոլ Ռոնժեյմերը թվիթերյան իր էջում ավելի վաղ գրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել է հարցազրույց տալ թերթին, «իսկ այժմ, հանկարծ չի ուզում»: Նա հստակեցրել էր, որ հենց ադրբեջանական կողմն է առաջարկել հարցազրույց վերցնել նախագահից:

«Ադրբեջանական իշխանությունների անունից Ձեր հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է: Իմ նախագահն առաջարկում է հարցազրույց տալ պրոֆեսիոնալներին, այլ ոչ թե դեղին ԶԼՄ-ի»,-գրել է Հաջիևը:

Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունն իր հերթին թվիթերյան հարթակում Ռոնժեյմերը գրառումը ֆեյք էր որակել:

Ավելի ուշ Ռոնժեյմերը, արձագանքելով Ադրբեջանի դեսպանատան թվիթին, հորդորել է տեղեկությունը ճշտել հենց Իլհամ Ալիևից:

«Լավ, զանգահարեք ձեր նախագահին և հարցրեք նրան: Մենք ստացել ենք այս շաբաթ տեսազանգով հարցազրույցի հաստատում: Ինչևէ, մի փոքր զավեշտալի է, երբ դուք, տղաներ, խոսում եք «ֆեյք լուրեր»-ի մասին, մտածում եմ՝ չի օգնում»,-գրել է Ռոնժեյմերը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը