Հարցազրույց

21.10.2020 22:17


Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել․ Իշխան Սաղաթելյան

Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել․ Իշխան Սաղաթելյան

«Երկիր մեդիայի» հարցին ի պատասխան ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է վարչապետի կոչին։

Հարց-Նիկոլ Փաշինյանը կոչ է արել կուսակցություններն, գյուղապետերին, քաղաքապետերին ջոկատներ կազմել և տրամադրել Պաշտպանության նախարարության տնօրինությանը։ Ինչպե՞ս կարձագանքեք կուսակցություններին ուղղված կոչին։

Պատասխան- Դաշնակցության վաշտերը պատերազմի մեկնարկից ժամեր անց արդեն մեկնում էին Արցախ՝ կատարելու մարտական առաջադրանք։ Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել։ Դաշնակցությունն ունի իր գումարտակը, որը գործում է բացառապես Պաշտպանության բանակի հրամանատարության ներքո։ Դաշնակցության մի քանի վաշտեր այս պահին արդեն Արցախում են և այս գործընթացը մեր համար շարունակական է՝ նոր վաշտեր ևս մարզվում են և պատրաստվում առաջնագիծ մեկնելուն։ Մեզ համար «Ազգ-բանակ» հասկացությունը ոչ թե դատարկ տերմին՝ այլ անկեղծ հավատամք է, ինչն էլ բազմիցս՝ ինչպես անցյալում այնպես էլ հենց այս պահին փաստում ենք մեր գործողություններով։

Այս խորագրի վերջին նյութերը