Քաղաքական

21.10.2020 16:05


Այն, ինչ մեզ համար ընդունելի է, Ադրբեջանի համար այլևս ընդունելի չէ, գոնե այս փուլում դիվանագիտական լուծման մասին խոսելն անիմաստ է․ Նիկոլ Փաշինյանը՝ ստեղծված վիճակի և անելիքների մասին (տեսանյութ)

Այն, ինչ մեզ համար ընդունելի է, Ադրբեջանի համար այլևս ընդունելի չէ, գոնե այս փուլում դիվանագիտական լուծման մասին խոսելն անիմաստ է․ Նիկոլ Փաշինյանը՝ ստեղծված վիճակի և անելիքների մասին (տեսանյութ)

Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում ու բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլոր այն հույսերն, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, պետք է համարենք ավարտված։ Ինչո՞ւ. մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք։ Ի՞նչ է նշանակում փոխզիջում, նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ես ինչ-որ բան նվազեցնել՝ հանուն լուծման, պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է նշաձողից ինչ-որ բան իջեցնի»,-ասաց ՀՀ վարչապետը։

Նա, սակայն, նշեց, որ հիմա այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, անընդունելի է Ադրբեջանի համար։

«Այն, ինչի հետ մենք համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ։ Սա ցույց է տալիս, որ որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է այս փուլում»,-ասաց ՀՀ վարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը