Մեկնաբանություն

21.10.2020 13:39


Ամենապահանջված բանը՝ քարտեզ․ մեթոդական ցուցում «պողոսին»

Ամենապահանջված բանը՝ քարտեզ․ մեթոդական ցուցում «պողոսին»

Աշխարհագրությունը շատ կարևոր առարկա է։ Այն հատկապես կարևորվում է հակամարտությունների, պատերազմների ու բանակցությունների ժամանակ։ «Դուխով» պողոսները, հետևաբար, պետք է քարտեզին նայել սովորեն։

Երբ ասում են, թե ուզում ենք Արցախի կարգավիճակի հարցը հստակեցնել, իսկ մնացած հարցերում կարող ենք փոխզիջման գնալ, անմիջապես պահանջեք քարտեզ։ Կարգավիճակ ո՞ր քարտեզով։

Երբ խոսվում է ռազմական գործողությունների մասին, միանգամից նայեք քարտեզին, որ հասկանաք, թե որը որից հետո է։ Հենց որ քարտեզին նայեք, անմիջապես պարզ կդառնա, որ հնարավոր չէ, օրինակ, «չերեզ» Գորիս մտնել Վրաստան։

Երբ խոսվում է զորքերի տեղաշարժի մասին, կրկին դիմեք քարտեզի օգնությանը, որպեսզի ձեր ականջներից «մակարոնեղեն» չկախեն։

Համ էլ՝ քարտեզին նայելով վերջապես կսովորեք ազատագրված տարածքների նախկին ու ներկա անունները, կհասկանաք, թե ինչն ինչոց է և սթափ կդատեք։

Քարտեզը և աշխարհագրական նվազագույն գիտելիքները հնարավորություն կտան նաև հասկանալու, թե ո՞րն է թուրք–ադրբեջանական թշնամական զույգի գլխավոր նպատակը և ինչո՞ւ են նրանք հատկապես հարավային ուղղությամբ գրոհում։

Եվ վերջապես, քարտեզը ոմանց պետք է, որպեսզի իմանան, թե որտեղ է գտնվում Հայաստանը, ինչ հարևաններով է շրջապատված մեր երկիրը և ինչ է իրականում նշանակում մեր տարածաշրջանում արևմտամետ խաղալ։ Կհասկանան, որ տնաբույծ բոլոր արևմտամետիստները վճարովի կամ անվճար թուրքամետներ են, թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ և պետական դավաճաններ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը