Քաղաքական

21.10.2020 13:12


Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Մոսկվայում հանդիպելու ցանկությունը

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Մոսկվայում հանդիպելու ցանկությունը

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մոսկվայում հանդիպում անցկացնելու ցանկությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Մենք տեսել ենք այս հաղորդագրությունները: Մենք ողջունում ենք առաջնորդների ցանկությունը հանդիպել և աշխատել հանուն խաղաղության»,-ասել է դիվանագետը՝ պատասխանելով ТАСС-ի համապատասխան հարցին:

Երկու երկրների՝ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարել էին ավելի վաղ ТАСС-ին տված հարցազրույցում:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը