Աշխարհ

21.10.2020 13:10


«Արյունոտ լվացք» Տորոնտոյում. հայ երիտասարդները լուռ ակցիա են կազմակերպել (լուսանկար)

«Արյունոտ լվացք» Տորոնտոյում. հայ երիտասարդները լուռ ակցիա են կազմակերպել (լուսանկար)

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ Կանադայի Տորոնտո քաղաքում հայ երիտասարդները գեղարվեստական ինստալյացիա են ցուցադրել:

Армянская молодежь демонстрирует художественную инсталляцию художницы Мариам Мугрусян в акции протеста против войны в Карабахе (21 октября 2020). Торонто«Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող պատերազմական հանցագործությունները ներկայացվել են պատկերների ու լռության լեզվով»,-նշված է գրասենյակի` Facebook սոցցանցի էջում։

«Մուղդուսյան» արվեստի կենտրոնի հիմնադիր Մարիամ Մուղդուսյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութերը պատմում են ներկայացված ինստալյացիայի մասին։ Արյունոտ լվացք, «Կռունկի» և այլ երգերի կատարումներ, «խոսող պաստառներ»` «Կանադա խոսիր», «Արցախցիներն իրավունք ունեն ապրել իրենց հողում», «Հայաստանը խաղաղություն է ուզում» գրառումներով ու լուռ մարդիկ, որոնք անտարբեր չեն թողնում անցորդներին։

Армянская молодежь демонстрирует художественную инсталляцию художницы Мариам Мугрусян в акции протеста против войны в Карабахе (21 октября 2020). Торонто

Մարիամ Մուղդուսյանը ներկա պահին բնակվում է Կանադայում և ակտիվորեն մասնակցում է այս օրերին տեղի հայ համայնքի բողոքի ակցիաներին։

Սեպտեմբերի 27-ին կանադահայերը դիմել էին Կանադայի կառավարությանը` կոչ անելով դատապարտել Ադրեջանի ագրեսիան։

Նրանք նաև ստորագրահավաք էին կազմակերպել և Կանադայի կառավարությանը հորդորել դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային։

Այս խորագրի վերջին նյութերը