Եկեք վերջնականապես պայմանավորվենք, որ միսիոներիզմի քողի տակ թաքնվող այդ ինֆանտիլ լրտեսական ցանցն այլևս պետք է մարգինալ լինի մեր իրականության մեջ
Պատերազմը վաղ թե ուշ ավարտվելու է։ Ու վստահ եմ, որ ավարտից անմիջապես հետո Հայաստանում կրկին ակտիվանալու են արևմտյան ամենատարբեր ֆոնդերը, մարդասիրական, իրավապաշտպան ու խաղաղասեր էլեմենտներն ու նրանց տեղական ռուպորները։
Եկեք վերջնականապես պայմանավորվենք, որ միսիոներիզմի քողի տակ թաքնվող այդ ինֆանտիլ լրտեսական ցանցն այլևս պետք է մարգինալ լինի մեր իրականության մեջ։ Որովհետև նույնիսկ պատերազմի ավարտից հետո Թուրքիան, Ադրբեջանը ու մյուսները ոչ մի տեղ չեն գնալու ու մեր հանդեպ վերաբերմունքը չեն փոխելու։
Ասածս չի նշանակում, որ մենք որպես ազգ, հասարակություն պետք է օտարվենք համամարդկային արժեքներից։ Ամենևին ոչ։ Բայց այդ արժեքներն արևմտյան չեն, դրանցով մենք հազարամյակներ ապրել ենք ու հասկանում ենք, որ «չուտել մարդու միս, խմել այծի կաթ»։ Այդ արժեքները սովորելու կարիք չունենք, իսկ էն մնացածը մեզ պետք չեն։ Առաջին հերթին մեզ պետք չեն մեզ զինաթափող արժեքները։
Թեոդոր Ռուզվելտն ասել էր՝ խաղաղությունը բարձր արժեք է, իսկ զենքը վտանգավոր։ Բայց երբ համայնքում զինված սրիկաներ են թափառում, ու չկա էֆեկտիվ ոստիկան, համայնքի բնակիչներին զինաթափելը մեծագույն սրիկայությունն է։
Մեծ Մերձավոր Արևելքում Հայաստանն ամենափոքր պետությունն է, ու քանի դեռ մնացած բոլորը չեն «զինաթափվել», մեզ զինաթափելու ցանկացած փորձ, ցանկացած քարոզ սրիկայություն է, իսկ դրան նպաստող մեր համաքաղաքացիները՝ (տուուուուուուու)։
Եկեք վերջնականապես պայմանավորվենք, որ միսիոներիզմի քողի տակ թաքնվող այդ ինֆանտիլ լրտեսական ցանցն այլևս պետք է մարգինալ լինի մեր իրականության մեջ