Կարծիք

21.10.2020 11:26


700-ից ավելի կյանք պահանջվեց, որ «թուրքին ներողները» լռեն

700-ից ավելի կյանք պահանջվեց, որ «թուրքին ներողները» լռեն
700-ից ավելի կյանք պահանջվեց, որ «թուրքին ներողները», «թուրքին՝ որպես թշնամու կերպար մեր կրթական համակարգից հանողները» լռեն։
Թշնամին հասավ Խուդաֆերին, ու դրանից հետո նոր «լրագրողը» հասկացավ, որ վիճակն օրհասական է, ու իր մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում զոմբիացած զանգվածների հետ գործ ունենալ, այն նույն զանգվածների, ում «լրագրողը» մի քանի տարի միֆերով էր կերակրում։
Թշնամին հասավ Հայաստանի հետ սահմանից 8 կիլոմետր հեռավորության վրա, և այդ ժամանակ նոր «ռուս սահմանապահի մասին» հիշեցին ու հասկացան, որ մեր տարածաշրջանի համար պայքարում են Թուրքիան և Ռուսաստանը, և որ ՌԴ-ի հետ ռազմական դաշինքը մերժելը նշանակում է թուրք-ադրբեջանական կցորդ լինել։
Ուղղակի ուզում եմ պարզ լինի, որ անմեղսունակությունը չի կարող մեղմացուցիչ հանգամանք լինել...
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը