Երևանի ավագանու ընտությունների ընտրական տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորման փուլում են
ՀՀ ԿԸՀ մամուլի խոսնակ Տաթև Օհանյանը «7 օր»-ին տեղեկացրել է, որ Երևանի ավագանու անդամների մայիսի 31-ի ընտրությունների ընտրական տեղամասերը և տեղամասային կենտրոնները դեռևս կազմավորման փուլում են։
-Տվյալները մեզ տրամադրվելու է ապրիլի 16-ից հետո։ Այժմ լիազոր մարմինն է (համայնքի ղեկավարը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը) զբաղվում դրանով,- ասել է նա։
ԿԸՀ-ի հաստատած Երևանի ավագանու 2009թ. մայիսի 31-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ ընտրական տեղամասերը և տեղամասային կենտրոնները պետք է կազմավորվեն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ (մինչև ապրիլի 16-ը)։
Տեղամասային կենտրոնի կազմավորման մասին քաղաքացիները և տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարը համայնքի ղեկավարի կողմից հայտարարությունների միջոցով տեղեկացվում են տեղամասային կենտրոնի կազմավորումից հետո՝ երկօրյա ժամկետում (մինչև ապրիլի 18-ը)։