ԱՄՆ-ն «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Մոլդովայում. ՌԴ արտաքին հետախուզության պետ
ԱՄՆ-ն «հեղափոխական» սցենար է պատրաստում Մոլդովայի համար՝ գործող նախագահ Իգոր Դոդոնի վերընտրման դեպքում: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասի հոկտեմբերի 20-ին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:
Նրա խոսքով՝ «գունավոր հեղափոխությունների» գծով ամերիկացի մասնագետների խմբի են արդեն պատրաստվում ուղարկել:
«Ներկա պահին հստակ տեսնում ենք, որ «հեղափոխական» սցենարը ամերիկացիները պատրաստում են նաև Մոլդովայի համար, որտեղ նոյեմբերին նախագահի ընտրություններ են լինելու: Նրանց ձեռք չի տալիս երկրի գործող ղեկավար Իգոր Դոդոնը, որը կառուցողական հարաբերություններ է պահպանում ԱՊՀ երկրների, այդ թվում և Ռուսաստանի հետ»,-ասել է Նարիշկինը:
Նա մասնավորեցրել է, որ հետախուզության տվյալներով՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը, գնահատելով Դոդոնի հաղթանակի հնարավորությունները, Քիշնևում իր դեսպանությանը նախապես հանձնարարել է «ընդդիմությանը նախապատրաստել զանգվածային ցույցերի անցկացման»:

Աղբյուրը՝ tert.am