Քաղաքական

20.10.2020 20:04


ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը և ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը և ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գեյրին: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

«Տեղի է ունեցել մտքերի և գնահատականների օգտակար փոխանակում ԱՊՀ տարածքում տիրող իրավիճակի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ:

Հաստատվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության բոլոր դրույթների կատարման այլընտրանքի բացակայությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը