Եթե Ալիևը շարունակի դիմել ուժի միջոցով հարցի լուծմանը, ապա Ռուսաստանը կպարտադրի խաղաղություն. Վլադիմիր Եվսեև
ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի խոսքով` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը շատ հնարավոր է` կայանա, բայց ցավոք սրտի, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավային ուղղությամբ իրավիճակը չի կայունանում: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց` Ադրբեջանը մեծ կորուտներ է ունենում, Հայաստանը` ևս, իսկ դա կարող է նպաստել հանդիպման կայացմանը:
«Հիմա նաև Թուրքիան է սկսել ավելի քիչ աջակցել Ադրբեջանին Ղարաբաղի`ուժի մեթոդով վերցնելուն»,-ասաց նա` նշելով, որ դրա պատճառներից մեկն այն կարող է լինել, որ Թուրքիան ի սկզբանե կարծում էր՝«բլից կրիգով» հնարավոր կլիներ վերցնել ոչ միայն անվտանգության գոտին, այլ ամբողջ Արցախը:
Հիմա, նրա նկատառմամբ, մարտական գործողությունները շարունակվում են և որևէ լուրջ հաջողություն Ադրբեջանը չի գրանցում, իսկ Թուրքիան, որը ներգրավված է նաև այլ տարածաշրջանային հակամարտություններում, այլևս չի ցանկանում ներգրավվել մեկ այլ` ղարաբաղյան հակամարտությունում:
Ամեն դեպքում, ըստ նրա, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կայացումը կարևոր է: «Կարծում եմ, որ կարող է լինել նաև լրացուցիչ Պուտին-Էրդողան հանդիպում: Առաջնագծի ֆիքսացիան ենթադրում է նաև խաղաղապահների տեղակայում: Այստեղ հարց է առաջանում, թե որ երկրի խաղաղապահները պետք է լինեն: Կարծում եմ, որ Ադրբեջանը դեմ կլինի, որ իր կողմից ռուս խաղաղապահներ լինեն: Հայաստանը դեմ կլինի թուրք խաղաղապահներին: Գուցե Ադրբեջանը առաջարկի Պակիստանից խաղաղապահներ, բայց դրանց էլ Հայաստանը դեմ կլինի: Այս պատճառով դժվար է հասկանալ, թե այս հարցը ինչպես կարող է լուծվել»,-ասաց նա:
Այս իրավիճակում, ըստ նրա, Մոսկվան կարող է կողմերին համոզել, որ եթե պատերազմը շարունակվի, երկու կողմերը մեծ կորուստներ կունենան: «Վնասներ կարող են կրել Ադրբեջանի գազային ենթակառուցվածքները: Կլինեն գազային, նավթային ռեսուրսների տարանցման հնարավորությունների դադարեցում: Հայաստանը դեռ չի կիրառել իր «Իսկանդերը»: Այն դեռ որպես ռեզերվային տարբերակ է դիտարկվում»,-ասաց նա:
Երկրորդ հանգամանքը, որը կարող է կանգնեցնել Ադրբեջանին, խաղաղ բնակավայրերը ռմբակոծելու հավանականությունն է: «Իզուր չէ, որ Ադրբեջանը դադարեցրել է Ստեփանակերտը, Շուշին ռմբակոծելը»,-ասաց նա:
Ռուսաստանը, ըստ Վլադիմիր Եվսեևի, կարող է Հայաստանին աջակցել օդային պաշտպանության հարցերում և կարող է ընդլայնել իր ռազմաբազան Գյումրիում: Մեկ այլ կարևոր նախաձեռնություն, ըստ նրա, կարող են լինել նաև Ռուսաստանի կողմից հարվածները այն վայրերին, որտեղ պատրաստվում են վարձկանները, որոնք կռվում են Ղարաբաղի դեմ:
«Այն, որ Ռուսաստանը կարող է նման բան անել և կանի, շատ լավ գիտի Ադրբեջանը: Հիմա պարզապես Ռուսաստանը փորձում է բանակցությունների միջոցով իրավիճակը հանդարտեցնել: Բայց եթե Ալիևը շարունակի դիմել ուժի միջոցով հարցի լուծմանը, ապա Ռուսաստանը կպարտադրի խաղաղություն: Ի վերջո, Ռուսաստանն էլ հասկանում է, որ իրավիճակը չպետք է լարվի Հարավային Կովկասում,-ասաց նա` միևնույն ժամանակ նկատելով, որ խնդիրն այն է, որ այս իրավիճակում որոշումները կայացնողը կարծես Ալիևը չէ, այլ`Էրդողանը,- դրա համար եմ ասում, գուցե կարիք կա, որ լինի Պուտին-Էրդողան հանդիպում ևս»:
Այս իրավիճակում, ըստ ռուսաստանցի վերլուծաբանի, կարևոր է, որ բացի Ռուսաստանից, խնդրի կարգավորմամբ և իրավիճակի հանդարտեցմամբ զբաղվեն ԱՄՆ-ը և Ֆրանսիան:
«Դոնալդ Թրամփը հայ համայնքի առաջ ասում է, որ հայերը լավ մարդիկ են, բայց պետք են ոչ թե խոսքեր, այլ գործողություններ: Լավ կլիներ, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեր, նույնը վերաբերում է նաև Եվրամիությանը»,-ասաց նա: