Աշխարհ

20.10.2020 16:48


Իրանը հոկտեմբերի 21-ից օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

Իրանը հոկտեմբերի 21-ից օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պատրաստվում են անցկացնել լայնածավալ զորավարժությունները, որոնք կծածկեն երկրի տարածքի կեսից ավելին, հայտնում է tasnimnews.com կայքը:

«Վելայաթ-երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունները կսկսվեն չորեքշաբթի, ինչի մասին հայտարարել է զորավարժությունների հրամանատար Քադեր Ռահիմզադեն:

Վերջինիս խոսքով՝ զորավարժություններում կներգրավվեն ՀՕՊ ստորաբաժանումներ բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, ռադարներ, հրթիռային համակարգեր, էլեկտորնային ռազմական սարքավորումներ, կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչու սարքեր:

Զորավարժությունների նպատակը երկրի զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումն ու հակաօդային պաշտպանության հնարավորությունների կոնսոլիդացումն է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը