Աշխարհ

20.10.2020 14:56


Իրանի տարածքում անօդաչու է ընկել

Իրանի տարածքում անօդաչու է ընկել

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալի Ամիրի Ռադը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան երկրի տարածքում՝ Կարա Գուչ գյուղի շրջանում, անօդաչու սարք է ընկել:

Ինչպես նշում է IRNA գործակալությունը, միջադեպի հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չկան:

Նահանգապետի խոսքով՝ այժմ մասնագետներն ուսումնասիրում են անօդաչուն, որպեսզի պարզեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որին է այն պատկանում:

Նշվում է, որ հակամարտության գոտում զինված գործողությունների ֆոնին ավելի քան 60 հրետանային արկ է ընկել Իրանի տարածք:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը