Արցախի նախկին 2 նախագահները Կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)
Քիչ առաջ 168.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու Կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Նրանց մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։
Փորձել են լուրը ճշտել վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանից:
«Ես նման տեղեկություն չունեմ»,-ասել է վարչապետի մամլո խոսնակը:
Ավելի ուշ կայքը տեղադրել է տեսանյութ, թե ինչպես են Արցախի նախկին նախագահների ավտոմեքենաները դուրս գալիս Կառավարության շենքից։
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։
Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։
Արցախի նախկին 2 նախագահները Կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)
Քիչ առաջ 168.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու Կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։