Լրահոս

20.10.2020 11:16


12 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1234 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

12 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1234 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1234 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66 694-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել։

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1419-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 526 է, ընդհանուր առողջացածներինը՝ 48 734, փաստացի բուժվողներինը՝ 16 541: Մեկ օրում արվել է 2893 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 352 764 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը