Կարծիք

19.10.2020 19:55


«Հայելու առաջ» հաղորդումը 30 օր եթերում չի լինի. մենք դեռ թեմային կանդրադառնանք. Անժելա Թովմասյան

«Հայելու առաջ» հաղորդումը 30 օր եթերում չի լինի. մենք դեռ թեմային կանդրադառնանք. Անժելա Թովմասյան

Այսօր` հոկտեմբերի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել, որ «ԱՐՄՆՅՈՒԶ» հեռուսաընկերությամբ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդումը 30 օր եթերում չի լինի:

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Հաշվի առնելով այն փաստը, որ Օրենքով սահմանված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու արգելքը, իսկ Հեռարձակողների կողմից «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ընթացքում չեն պահպանվել այդ դրույթների պահպանումը, Հանձնաժողովը որոշում է կայացրել կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը՝ «Հայելու առաջ» տեսալսողական հաղորդման մասով՝ 30 օր ժամկետով»:

Զարմացած եմ, որ պատերազմի 21-րդ օրը դաշտ է բերվում մինչպատերազմական ժամանակահատվածում նկարահանված հաղորդում /թեման եղել է կորոնավիրուսը և նրա վտանգները/, որի մասին ես դեռ առիթ կունենամ իմ խոսքը ասելու և՛ իշխանություններին, և՛ ՀՌԱՀ-ին, բայց վստահաբար պատերազմի ավարտից հետո:

Մինչ այդ մեզ մաղթում եմ խաղաղություն և հաղթանակ:

Բարձր զանգեր դեռ կհնչեն, դա Ձեզ վստահեցնում եմ: Սա, ի դեպ:

Անժելա Թովմասյան

Այս խորագրի վերջին նյութերը