Լրահոս

11.04.2009 12:53


Եվս մեկ դիտորդական կազմակերպություն

Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում երկրորդ կազմակերպությունն է գրանցվել։ «Ազատականություն և ժողովրդավարություն» հ/կ-ից մայիսի 31-ի ընրությունների ընթացքին հետևելու է 3 դիտորդ։

Մինչ այդ, ԿԸՀ-ում գրանցվել էր «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» հ/կ-ն, որը ներկայացրել է 20 դիտորդի։

Համաձայն ՀՀ ԿԸՀ 2009թ. փետրվարի 26-ի թիվ-Ա որոշման և Երևանի ավագանու 2009թ.-ի մայիսի 31-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցի՝ դիտորդական հավատարմագրումն իրականացվում է «ընտրություն նշանակելուց հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ», այսինքն՝ մինչև մայիսի 21-ը։

 

Այս խորագրի վերջին նյութերը