Լրահոս

19.10.2020 17:00


Գավառի ծննդատանը լույս աշխարհ է եկել արցախցի Մոնթեն

Գավառի ծննդատանը լույս աշխարհ է եկել արցախցի Մոնթեն

Գավառի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում հոկտեմբերի 19-ին լույս աշխարհ է եկել Արցախի Շահումյանի շրջանի բնակիչներ Էդգար և Արևիկ Ավալյանների արու զավակը, որին անվանակոչել են Մոնթե:

Ինչպես «Արմենպրես»-ին Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին: Նորածինն Ավդալյանների ընտանիքի 4-րդ երեխան է: Ընտանիքը Արցախյան պատերազմի օրերին մարզ է տեղափոխվել Արցախի Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքից: Մոնթեի հայրն այժմ գտնվում է Արցախում, իսկ ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով: Մարզպետը հետաքրքրվել է նորածնի առողջական վիճակով և Հայոց բանակի ապագա զինվորին մաղթել երջանիկ ու ապահով մանկություն:

Այս խորագրի վերջին նյութերը