Աշխարհ

19.10.2020 16:55


Իդլիբում թրքամետ գրոհայինները հարձակվել են իրենց «հովանավորների» ռազմական շարասյան վրա. կա մեկ զոհ և վիրավորներ (տեսանյութ)

Իդլիբում թրքամետ գրոհայինները հարձակվել են իրենց «հովանավորների» ռազմական շարասյան վրա. կա մեկ զոհ և վիրավորներ (տեսանյութ)

Սիրիայի Իդլիբ նահանգում Անկարայի կողմից աջակցվող մարտական ջոկատները հարձակվել են թուրք զինծառայողների շարասյան վրա, որը իրականացնելիս է եղել Սիրիայի վերահսկողության տակ գտնվող տարածքից մարտական դիտակետ դուրս բերելու միջոցառումները, գրում է topcor.ru-ն։

Թուրքական զինված ուժերի ռազմական շարասյան վրա ջիհադականների հարձակման հետևանքով զոհվել է մեկ վարորդ, մի քանի զինվոր վիրավորվել է, երկու բեռնատար այրվել է, իսկ մի քանի մարդատար ավտոմեքենաներ լուրջ վնասվել են: Թուրքամետ զինյալների հարձակումը իրենց «հովանավորների» ռազմական շարասյան վրա տեղի է ունեցել Սարմինի և Սարակիբի միջև՝ Մաարեթ էլ Ուլիա բնակավայրի շրջանում, ինչի մասին հայտնել է սիրիական բանակի սպան:

Սիրիայի Արաբական Հանրապետության հետախուզության տեղեկատվության համաձայն՝ գրոհայինների կողմից թուրքական զորքերի վրա հարձակումը կարող էր կապված լինել սիրիական կառավարական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքից նրանց օբյեկտների տեղափոխման ժամանակ Թուրքիայի զինծառայողների անվտանգությունն ապահովելու անկարողության համար կառավարական ուժերին մեղադրելու փորձի հետ:

Վերջին ժամանակները թուրք զինծառայողները ակտիվ նախապատրաստություն են անցկացրել 2020 թվականի սկզբին Սիրիայի բանակի կողմից ազատագրված Համա նահանգի շրջաններից իրենց ուժերը դիտորդական օբյեկտներից դուրս բերելու համար: Թուրքական ռազմական շարասյան հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին` Մուրեկ բնակավայրից թուրքական զինված ուժերի անձնակազմի, ինչպես նաև նյութական արժեքների դուրս բերումից առաջ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը