Ինչ խնդիր է լուծում Թուրքիայի ռազմական դաշնակից ԱՄՆ-ը
Արդեն մոտ մեկ ամիս է՝ թուրք-ադրբեջանական զույգը և Սիրիայից ներմուծված ահաբեկչական խմբավորումները պատերազմում են Արցախի դեմ:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի խնդիրն ակնհայտ է՝ ոտատեղ անել Հարավային Կովկասում, կիսել այս տարածաշրջանը Ռուսաստանի հետ (հետագայում Մոսկվային ամբողջությամբ դուրս մղելով այստեղից), լեգիտիմացնել ռազմական ներկայությունն Ադրբեջանում, ստեղծել թյուրքական աշխարհ՝ տարածվելով հյուսիսային Կովկասում և միջինասիական երկրներում:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ռազմական դաշնակից ԱՄՆ-ին, ապա այս երկիրը ցինիկաբար հայտարարում է, որ նախանձում է հայերի ոգուն (ԱՄՆ նախագահ Թրամփ) և հույս ունի, որ հայերը կկարողանան դիմանալ Ադրբեջանի հարձակումներին (ԱՄՆ պետքարտուղար Պոմպեո):
ԱՄՆ-ի խնդիրը պարզ է՝ Թուրքիայի ձեռքերով կռիվ տալ Ռուսաստանի դեմ: Եթե կստացվի՝ լավ, չի ստացվի՝ Էրդողանին այլոց ձեռքերով դաս կտա Սիրիայում ռուսների հետ խաղեր տալու համար:
Փաստն այն է, որ ԱՄՆ-ը, որպես Մինսկի խմբի համանախագահող պետություն և Արցախի բանակցային գործընթացում միջնորդ, որևէ քայլ չի անում պատերազմը կանգնեցնելու համար:
Միակ երկիրը, որը շահագրգռված է կրակի դադարեցմամբ՝ Ռուսաստանն է, որն այժմ շատ ծանր դրության մեջ է հայտնվել: Բանն այն է, որ եթե ռուսները բացահայտորեն բռնեն հայերի կողմը, ապա դրանով քարտ-բլանշ կտան դեպի մեր տարածաշրջան թուրքական ներխուժման համար: Իսկ եթե այս ամենը շարունակվի, ապա կարող են վտանգվել ՌԴ ռազմավարական շահերը: Ռուսաստանն այս պահին զսպում է թուրքական հարձակումը ՀՀ-ի վրա (նկատենք, որ մեզանում թուրքական 5-րդ շարասյունը նույնիսկ հիմա շարունակում է հակառուսական քարոզն ու առաջ մղում թուրքական գիծը):
Ամբողջ բեռն այս պահին ընկած է մեր բանակի վրա: Բայց բանակին չի կարելի մենակ թողնել: Սպասել մինչև այն կքամվի, պարզապես հանցագործություն է: Մեզ այժմ կտրուկ փոփոխություն է պետք ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ նույն լադի վրա հայտնվելու համար: Հակառակ պարագայում ԱՄՆ-ը կշարունակի Թուրքիայի ձեռքերով շագանակներ հանել կրակից ու անուղղակի կռիվ տալ Ռուսաստանի դեմ՝ մեր զինվորների կյանքի և Արցախի տարածքի գնով:

Կորյուն Մանուկյան