Կտրուկ, շատ կտրուկ արտաքին ու ներքին քաղաքականություն է պետք փոխել
Կտրուկ, շատ կտրուկ արտաքին ու ներքին քաղաքականություն է պետք փոխել։ Հենց այսօր կառավարության կազմում կարեւոր փոփոխություններ է պետք անել։
Միակուսակցական կառավարությունից պետք է հրաժարվել։ Դա իշխանության հարց չէ, այս պահին չկա իշխանության խնդիր (մեկ է, պարտության դեպքում այդ իշխանությունը չեք ունենալու՝ հետեւանքներով հանդերձ), դա ներքին համախմբման ու արտաքին քաղաքականության կուրսի փոփոխության խնդիր է. ներքին համերաշխության ու արտաքին վստահելի միջավայրի խնդիր։
Հիմա միակ նպատակը հաղթանակն է, որը ռազմաճակատում նոր ստատուս քվո ստեղծելն է նշանակում։
Ամեն ժամը կարեւոր է, պատերազմի ժամանակ պատերազմի օրենքներով է պետք գործել։
Կտրուկ, շատ կտրուկ արտաքին ու ներքին քաղաքականություն է պետք փոխել