Այն մասին, թե ինչպես են ոմանք փորձում մոլորեցնել ժողովրդին
Եթե չեմ սխալվում, Ստանիսլավսկին է ասել, թե այս աշխարհը բեմ է, իսկ մարդիկ՝ դերասաններ։ Ռուսաստանցի տաղանդավոր երգիծաբան Արկադի Ռայկինն էլ ավելացրել է` իսկ ով դերասան չէ, դերասանուհի է:
Հիմա հետևելով վարչախմբի և ՀԱԿ ղեկավարների միջև ընթացող ֆլիրտին, ստիպված եմ ընդունել, որ իրոք շատ-շատերի համար հայաստանյան քաղաքական դաշտը բեմ է: Դե, եթե քաղաքական դաշտը բեմ է, ապա իրենք էլ դերասաններ են, իսկ ով չի համաձայնում դերասան լինել, արժանանում է տարբեր որակումների` սկսած վնասարարից, վերջացրած ազգի դավաճանով:
Ապրիլի 8-ին պարզ դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսը, իսկ եթե մինչև վերջ անկեղծ լինենք, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին երեք պահանջիկ ներկայացրեց: Լիներ Հայաստանը ամուր ողնաշար ունեցող երկիր, ապա նման պահանջիկներ ներկայացնող ընդդիմության առաջնորդը ստիպված կլիներ հրաժեշտ տալ քաղաքականությանը:
Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում հայտարարեց, թե պահանջում են, որ ժողովրդին թույլատրվի հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում, ակամա հիշեցի Քաջ Նազարին, որը հավաքված ժողովրդի առաջ ասում է, թե հրամայում է, որ այսուհետ արևը ծագի արևելքից, իսկ մայր մտնի արևմուտքում:
Նույն հաջողությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր պահանջել, որ իշխանությունները չնկատելու տան փողոցը կարմիր լույսի տակ անցնող հետիոտներին: Բայց Ազատություն հրապարակը ժողովրդին վերադարձնելու պահանջի մասին Լևոն Տեր-Պետրոսյանն այնպիսի տոնով ասաց, կարծես նա Սերժ Սարգսյանից պահանջում էր անմիջապես պաշտոնանկ անել առնվազն Տիգրան Սարգսյանին:
Ուշադրություն դարձրեք, որ երկրորդ պահանջը ևս պահանջիկ էլ չես կարող անվանել: Լևոն Տեր-Պետրոսյանը միայն պահանջեց, որ իշխանությունները հավաստիացնեն, թե ամեն ինչ կանեն մարտի 1-ը բացահայտելու համար: Խնդրում եմ ուշադիր լինել. նա պահանջել է ոչ թե բացահայտել, այլ բացահայտման վերաբերյալ հավաստիացումներ տալ: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեր, թե վարչախմբի հետ կարող են կլոր սեղանի շուրջ նստել, երբ համոզվեն, որ մարտի 1-ի գործը տեղից շարժվել է ու մեղավորներն էլ՝ պատժվել, ապա դա որոշ առումով հասկանալի կլիներ:
Պարզից էլ պարզ է, որ վարչախմբի համար որևէ դժվարություն չէր ներկայացնի հայտարարել, թե իրենք ամեն ինչ կանեն, որ գործը բացահայտվի: Հետաքրքիր է՝ մարդիկ ի՞նչ կմտածեն այն մարդու մասին, ով ոստիկաններից կպահանջի ոչ թե հայտնաբերել իր տան գողերին, այլ` հավաստիացնել, թե գողին կգտնեն:
Այսքանից հետո ես ինչպե՞ս մարդիկ չմտածեն, թե Տեր–Պետրոսյանի պահանջները Բաղրամյան–26-ի հետ նախապես ճշտված են եղել: Կրկին ուշադրություն դարձրեք, թե ինչ պահանջներ են հնչել: Ե՛վ բնական է, և՛ տրամաբանական, որ կայացած երկրներում եթե վարչախմբին որևէ ընդդիմադիր գործիչ նման պահանջներ ներկայացներ, ապա ստիպված կլիներ լքել քաղաքականությունը: Հայաստանը, ցավոք, ո՛չ ամուր ողնաշար ունի, ո՛չ էլ կայացած երկիր է: Հետխորհրդային ժողովուրդներին հեշտ է խաբել և քթից բռնած ման տալ: Այսքանից հետո բավական մեծ թվով մարդիկ էլի են հավատում, թե Լևոնը ամեն ինչ անում է, որ օր առաջ նախագահի արտահերթ ընտրություններ լինեն, և գիտի, թե ինչ է անում:
Ինչ վերաբերում է վերջին պահանջին, ապա դա միակ նորմալը և հասկանալին է: Սակայն դժվար չէ կռահել, որ մինչև ապրիլի 28-ը բանտերում դեռ կմնան մի քանի քաղբանտարկյալներ, քանի որ հետագա իրադարձությունների համար նրանց ազատ արձակելը դեռ պետք կգա, և վարչախումբը միամիտ չէ նրանց միանգամից ազատ արձակելու համար: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նրանք շատ վաղուց պետք է պահանջեին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, նշեին որոշակի ժամկետներ և բողոքի անժամկետ, անդադար գործողություններ սկսեին, մինչև բոլորն ազատ չարձակվեին: Իսկ հիմա, չնայած ինձ կմեղադրեն բազմաթիվ հանցանքների մեջ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նույնիսկ այս պահանջն է համաձայնեցված Սերժ Սարգսյանի հետ:
Բանն այն է, որ միամիտ միջազգային հանրությունը ՀՀ իշխանություններից համառորեն պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ընդ որում՝ ավելի համառորեն, քան այսօր ՀԱԿ-ը: Չնայած հիմա ոմանք կասեն՝ իսկ ամեն հինգշաբթի կամ ուրբաթ դատախազության մոտ անցկացվող ակցիանե՞րը: Հարգելիներ, իսկ 10-20 հոգանոց ակցիաներին ո՞վ ուշադրություն կդարձնի:
Այսպիսով՝ պահանջները, իսկ ավելի ճիշտ՝ պահանջիկները, ներկայացված են: Քաղբանտարկյալներին սկսել են ազատ արձակել: ՀԱԿ-ի շարքերում ոգևորություն է: Նրանց թվում է՝ քաղբանտարկյալներն ազատ են արձակվել, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը նման պահանջ է ներկայացրել, և իրենք ամեն երեկո զբոսնում ու մի լավ բամբասում են Սարյանի արձանի մոտ:
Ապրիլի 20-ին էլ Սերժ Սարգսյանը կատարեց մյուս պահանջը և համապատասխան մարմիններին հանձնարարեց ակտիվորեն զբաղվել մարտի 1-ի գործով: «Արդեն տևական ժամանակ է անցել. միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն»,-ասել է Սերժ Սարգսյանը: Իսկապես, ոմանք արդեն բոլորովին նոր մոտեցումներ ունեն: Իր մոտեցումները փոխել է նաև Սերժ Սարգսյանը:
Այսպիսով, Լևոն Տեր–Պետրոսյանը և վարչախումբն իրենց քայլերով ժողովրդին նախապատրաստում են իրենց հարաբերությունների օրինականացմանը: Այստեղ նրանց գործն ավելի է դժվարանալու, քանի որ արդեն իսկ պարզ է, որ գնալով մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր հասկանում են, որ իրենց օգտագործում են անձնական խնդիրներ լուծելու համար: Մարդիկ սկսում են հասկանալ, որ Սերժ Սարգսյանը իրականացնում է «մեկ երկիր` մեկ օլիգարխ» «ազգափրկիչ»» ծրագիրը, իսկ Լևոնն էլ իրականացնում է «գոնե մի քանի հոգու պատգամավոր դարձնեմ» ոչ պակաս «ազգափրկիչ» ծրագիրը:
Ես համոզված եմ, որ նույնիսկ ապրիլի 28-ի հանրահավաքից հետո կլինեն բավական մեծ թվով մարդիկ, ովքեր էլի կասեն, թե Լևոնը գիտի՝ ինչ է անում: Վստահ եմ, որ նույնիսկ երբ գործը հասնի խորհրդարանի ընտրությանը, և ՀԱԿ-ից մի քանի հոգի պատգամավոր դառնան, այս դեպքում ևս ոմանք կասեն, թե Լևոնը հաստատ գիտի՝ ինչ է անում, բայց արդեն քաղաքական դաշտը նրանց ոտքի տակից գնացած կլինի: Նման հավատավորներն արդեն քիչ են լինելու և եղանակ չեն փոխի:
Այսօր ՀԱԿ-ի որոշ առաջնորդներ իրենց պատգամավոր են պատկերացնում, պատկերացնում են գործուղումների գնալիս, բայց չեն պատկերացնում, որ արդեն իսկ ջրբաժան է առաջանում, որի մի կողմում հայտնվելու են ժողովուրդն իր խնդիրներով, այն քաղաքական ուժերը, որոնք իրոք ներկայացնելու են ժողովրդի շահերը, իսկ մյուս կողմում՝ քաղաքական դաշտն իրար մեջ մաս-մաս անել փորձողները: Եվ դժվար չէ կռահել, որ ժողովրդի կողքին հայտնվելու են նաև նրանք, ովքեր այսօր դեռ անդամակցում են ՀԱԿ-ին, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր դեռ հավատում են, թե Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակն այս երկիրը ժողովրդավարացնելն է կամ նախագահի արտահերթ ընտրության հասնելը:

Վարդան Մխիթարյան