Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանեց Տիգրան Սարգսյանին. 2։1
Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանըհրապարակայնորեն պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, որ կառավարությունըփոխելէիր քաղաքականությունըտեղականինքնակառավարման մարմիններինկատմամաբ:
Չի ուշացել նաև Հովիկ Աբրահամյանի պատասխանը։ Նա Տիգրան Սարգսյանին որոշել է պատասխանել «Facebook» սոցիալական ցանցի իր էջի միջոցով։
ԻնչվերաբերումէԿառավարությաննիստումվարչապետիհայտարարությանը, կրկնեմիմայնտեսակետը, որմիշտկողմնակիցեմեղելլիազորություններիապակենտրոնացմանըդեպիՏԻՄ-եր»,–գրել է Հովիկ Աբրահամյանը և հավելել.
Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանեց Տիգրան Սարգսյանին. 2։1
Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրապարակայնորեն պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, որ կառավարությունը փոխել է իր քաղաքականությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամաբ:
Չի ուշացել նաև Հովիկ Աբրահամյանի պատասխանը։ Նա Տիգրան Սարգսյանին որոշել է պատասխանել «Facebook» սոցիալական ցանցի իր էջի միջոցով։
«Նախ ասեմ, որ Ազգային ժողովում հնչեցրած իմ տեսակետը ոչ թե քննադատություն էր, այլ եզրահանգում, որը հիմնված էր ՏԻՄ-երում աշխատելու և Կառավարությունում այդ ոլորտը համակարգելու տարիների իմ փորձի վրա:
Ինչ վերաբերում է Կառավարության նիստում վարչապետի հայտարարությանը, կրկնեմ իմ այն տեսակետը, որ միշտ կողմնակից եմ եղել լիազորությունների ապակենտրոնացմանը դեպի ՏԻՄ-եր»,–գրել է Հովիկ Աբրահամյանը և հավելել.
«Մենք վարչապետի հետ նույն քաղաքական թիմից ենք, անում ենք նույն գործը` պարզապես տարբեր տեսանկյուններից մոտենալով դրան, բայց ունենալով նույն նպատակը` զարգացած տեսնել ՏԻՄ համակարգը: Եվ միմյանցից նեղանալու բան չունենք, եթե միայն պարոն Սարգսյանն ինձանից չի նեղացել իր վերջին առաջարկը մերժելու համար: Սա, իհարկե, իբրև կատակ»:
7or.am