Քաղաքական

19.10.2020 09:40


Հայաստանի և Արցախի դեմ հարձակման պատճառով Թուրքիային ՆԱՏՕ-ին անդամակցությունից զրկելու պահանջով բանաձև է ներկայացվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ (լուսանկար)

Հայաստանի և Արցախի դեմ հարձակման պատճառով Թուրքիային ՆԱՏՕ-ին անդամակցությունից զրկելու պահանջով բանաձև է ներկայացվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ (լուսանկար)

2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների՝ ընտրապայքարից դուրս մնացած հանրապետական թեկնածու Թալսի Գաբբարդը կոչ է արել Միացյալ Նահանգներին աշխատանքներ տանել դաշնակից երկրների հետ՝ Թուրքիային ՆԱՏՕ-ի կազմից դուրս բերելու նպատակով:

Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի հայկական ազգային համագումարի ֆեյսբուքյան էջից, Գաբբարդի ներկայացրած բանաձևում հստակ արձանագրված է հայկական ուժերի վրա Թուրքիայի ձեռնարկած հարձակումների և մինչ այժմ Անկարայի՝ ահաբեկիչներին աջակցելու փաստերը:

Բանաձևի մի շարք դրույթներ արտացոլում են հայերի նկատմամբ Թուրքիայի դրսևորած թշնամությունն ու ագրեսիան:

Մասնավորապես.

1. Թուրքիան մեծացրել է իր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ընթացո հակամարտությունում, և եթե նախկինում ադրբեջանական կողմին պարզապես քաղաքական մակարդակում էր աջակցություն ցուցաբերում, ապա այժմ ուղղակի ռազմական օգնություն է տրամադրում

2. Թուրքիան փակ է պահում սահմանը ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող ՀՀ-ի հետ և պարբերաբար սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և աշխարհի տարբեր հատվածներում գտնվող հայկական համայնքների նկատմամբ, ժամանակ առ ժամանակ դրանք շղարշելով 20-րդ դարասկզբին Թուրքիայում կատարված Հայոց Ցեղասպանության վերաբերյա կատարվող նուրբ ակնարկներով:

3. Զեկույցները վկայում են, որ Թուրքիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար Ադրբեջան է ուղարկել սիրիացի գրոհայիններին, որոնցից շատերը կապ ունեն «Ալ Քաիդայի» և «Իսլամական պետության» հետ:

4. Հայտնի է դարձել, որ Թուրքիան մասնակցել է կամ ուղղակիորեն ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարձակողական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ, և որ F-16 կործանիչները ներգրավված են եղել թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի դեմ կատարված հարձակումներում:

5. Թեև ՆԱՏՕ-ն կոչ է արել անմիջապես դադարեցնել կրակն ու բռնությունները Լեռնային Ղարաբաղում՝ ի պատասխան ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակման, Թուրքիան ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը հակառակ է գործել՝ հրապարակային կերպով աջակցելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիային:

6. Չնայած Կանադան որոշում կայացրեց դադարեցնել ռազմական նշանակության սարքավորումների և սպառազինության վաճառքն Ադրբեջանին՝ ի պատասխան Ադրբեջանի հարձակողական գործողություններում նրա անմիջական ներգրավվածությանը, Թուրքիան, հղում անելով ՆԱՏՕ-ի շրջանակում հարաբերություններին, պատճառաբանեց Կանադայի կայացրած որոշման կապակցությամբ իր ունեցած դժգոհությունը:

Աղբյուրը՝ tert.am

թ

Այս խորագրի վերջին նյութերը