Քաղաքական

19.10.2020 09:19


Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանին ներկայացրել է հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:

«Նախարար Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում, արձանագրեց, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվեց իրականացնել իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը և շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ»,-ասված է հայտարարությունում:

Հեռախոսազրույցի ընթացքում Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Այս խորագրի վերջին նյութերը