Տպավորություն ունեմ, որ մեր հայրենակիցների զգալի մասը դեռ չի ընկալում, որ իսկապես պատերազմի մեջ ենք
Գուցե սխալվում եմ, բայց տպավորություն ունեմ, որ մեր հայրենակիցների զգալի մասը դեռ չի ընկալում, որ իսկապես պատերազմի մեջ ենք։
Չեմ նկատում, որ գիտակցեն իրականության փոփոխությունը և հասկանան, որ շատ բաներ անդառնալի փոխվել են / փոխվում են։
Որ ամենամեծ սպասվելիք զոհաբերությունը՝ պեդիկյուրի կամ մորուքը խնամելու սեանսը բաց թողնելը չի։ Որ էդ օդային տագնապը ոչ միայն «հեռավոր Ստեփանակերտում», այլ հենց Երևանում կարող է հնչել։
Հասկանո՞ւմ եք, որ հիմա սովորական թվացող շատ բաներ ուր որ է՝ սկսելու են փոխվել գլխապտույտ արագությամբ:
Տպավորություն ունեմ, որ մեր հայրենակիցների զգալի մասը դեռ չի ընկալում, որ իսկապես պատերազմի մեջ ենք