Կարծիք

17.10.2020 14:21


Անկարան և Բաքուն Հայաստանի վրա հարվածներով փորձում են ուղղակիորեն կոնֆլիկտի մեջ ներգրավել Ռուսաստանին

Անկարան և Բաքուն Հայաստանի վրա հարվածներով փորձում են ուղղակիորեն կոնֆլիկտի մեջ ներգրավել Ռուսաստանին
Անկարան և Բաքուն Հայաստանի վրա հարվածներով փորձում են ուղղակիորեն կոնֆլիկտի մեջ ներգրավել Ռուսաստանին։ Եթե դա լինի, ապա դա Թուրքիային հիմք կտա պահանջել բանակցային ֆորմատի փոփոխություն, իսկ Ռուսաստանն էլ իր ազդեցության գոտուց կկորցնի Ադրբեջանը: Ադրբեջանն էլ կվերածվի ՌԴ-ի դեմ գործողությունների նոր պլացդարմի, ինչպես, օրինակ, Ուկրաինան։
ՌԴ-ն տրամաբանորեն չի ցանկանում ուղիղ կերպով ներգրավվել Ղարաբաղյան պատերազմի մեջ, բայց ակնհայտ է, որ առանց ուղիղ ներգրավմանն էլ Մոսկվան կարող է ռազմական բալանսը վերականգնել, ինչը կարող է բերել առնվազն մինչև սեպտեմբերի 27-ի դիրքային դասավորմանը։ Ինչպե՞ս կարող է ՌԴ-ն դա անել։ Ժամանակակից զենք և մասնագետներ տրամադրելով, մասնագետների, որոնք, օրինակ, Սիրիայում և Լիբիայում կարողացել են չեզոքացնել Bayraktar-ները։ Ուզո՞ւմ են իրենք դա անել։ Կարծում եմ՝ ուզում են։ Հարցը պետք է լուծել քաղաքական հարթության վրա։
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը