Լրահոս

17.10.2020 11:16


11 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1540 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

11 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1540 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1540 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 63 000-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 1067 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 384 է, ընդհանուր առողջացածներինը՝ 47 925 փաստացի բուժվողներինը՝ 13694: Մեկ օրում արվել է 3937 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 344 053 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը