Քաղաքական

16.10.2020 21:37


Հայերեն գրություններով 700-ամյա եկեղեցիներ եմ տեսել, հայերը փորձում են պաշտպանել իրենց բնակավայրերը հակառակորդի հարձակումից. անկախ լրագրողը մանրամասներ է պատմել Արցախից (տեսանյութ)

Հայերեն գրություններով 700-ամյա եկեղեցիներ եմ տեսել, հայերը փորձում են պաշտպանել իրենց բնակավայրերը հակառակորդի հարձակումից. անկախ լրագրողը մանրամասներ է պատմել Արցախից (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուսաբանող անկախ լրագրող Փեթրիք Լանքասթերը Reporterfy Media լրատվականին տված հարցազրույցում խոսել է Ստեփանակերտում և հարակից շրջաններում ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին։

Լանքասթերը սկզբում համառոտ կերպով ներկայացրել է ԼՂ հակամարտությունը՝ նշելով, որ տարածքում դարեր շարունակ հայեր են ապրել, ինչի վկայությունն են հայերեն գրություններով 700-ամյա եկեղեցիները, ուստի՝ հայերն այժմ փորձում են պաշտպանել իրենց բնակավայրը հակառակորդի հարձակումից։

Այնուհետև Լանքասթերը նշել է, որ հրադադարից հետո քաղաքում հարաբերական հանգիստ է տիրում՝ չնայած, որ հրետակոծություններ նույնպես լինում են։ Reporterfy Media-ի հաղորդավարն ավելի ուշ Լանքասթերի՝ Ստեփանակերտի հրետակոծության տեսանյութերից մեկն է ցուցադրել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը