Լրահոս

16.10.2020 20:52


Արցախում ադրբեջանական ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկի վիճակը լավ է

Արցախում ադրբեջանական ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկի վիճակը լավ է

Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել և լուսանկար է հրապարակել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի (տղա) վիճակն արդեն լավ է: Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է շապիկին՝ Մոնթեն»,-գրել է Դերձյանը:

Այս խորագրի վերջին նյութերը