Լրահոս

16.10.2020 11:16


13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1465 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1465 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1465 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 61 460-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի:

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք։

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1388-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 422 է, ընդհանուր առողջացածներինը՝ 47541 փաստացի բուժվողներինը՝ 13919: Մեկ օրում արվել է 4005 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 340116 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը