Լրահոս

15.10.2020 10:56


Աշուն է, սակայն ապրիլյան շունչն եմ զգում` արնածոր ու դառը...

Աշուն է, սակայն ապրիլյան շունչն եմ զգում` արնածոր ու դառը...
Աշուն է, սակայն ապրիլյան շունչն եմ զգում` արնածոր ու դառը...
Իմ բարի, հոգատար, բոլորին սիրող ու բոլորից սիրված, իմ առանձնահատուկ ՌՈԲԵՐՏ, քո գարուն կյանքը զոհեցիր, իսկ մենք` մնացողներս, կորցրեցինք կյանքի գույներն ու իմաստը։
Չարաբաստիկ աշուն, մռայլ ես ու ցավատանջ... ա˜խր, նա շատ ջահել էր, դեռ շատ գարուններ պիտի դիմավորեր, ինչու գարուն կյանքը չխնայեցիր...
Անկատար իղձեր, սպասող սրտեր, ասված ու չասված խոսքեր...
ՌՈԲԿԱ, տեղդ բաց է մնալու, տատդ ու մայրդ արցունքներն աչքերին միշտ սպասելու են վերադարձիդ, հայրդ ու պապդ ցավով են ապրելու, բոլորս միշտ հիշելու ենք քեզ քո ժպիտով ու բարությամբ:
Ոչ ոք չի ուզում հավատալ..... Անդառնալի է կորուստդ ....
Ցավը պատել է բոլորիս...
Ռուզաննա Բալայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը