Ոչ միայն չի թույլատրվում իշխանությանը քննադատելն, այլև խրախուսվում է նրան քծնելը
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Հետևելով տարբեր գործիչների գրառումներին՝ առաջարկում եմ ՀՀ կառավարությանն ու ԱԺ-ին, հստակություն մտցնել Արտակարգ ռեժիմի մասին օրենքի գրաքննությանը վերաբերող հատվածում․
- Ոչ միայն չի թույլատրվում իշխանությանը քննադատելն, այլև խրախուսվում է նրան քծնելը, ինչպես նաև ընդդիմադիրների ու նախկինների մասին հերյուրանքներ տարածելն ու հայհոյելը։
- Եթե իշխանությանը քննադատելու համար նախատեսվում է վարչական տուգանք, ապա նրան քծնելու և նախկիններին ու ընդդիմադիրներին հայհոյելու համար՝ դրամական պարգև։
Ոչ միայն չի թույլատրվում իշխանությանը քննադատելն, այլև խրախուսվում է նրան քծնելը