Աշխարհ

14.10.2020 17:57


Ավելի քան 76 մլն դոլարի զենք. Ադրբեջանը սեպտեմբերին դարձել է թուրքական զենքի խոշորագույն գնորդը

Ավելի քան 76 մլն դոլարի զենք. Ադրբեջանը սեպտեմբերին դարձել է թուրքական զենքի խոշորագույն գնորդը

Թուրքիան սեպտեմբերին ավելացրել է ռազմական և ավիացիոն արտադրանքի արտահանումը և դարձել Ադրբեջանի խոշորագույն մատակարարը, գրում է EAdaily-ն:

Թուրք արտահանողների միության տվյալների համաձայն՝ սեպտեմբերին Թուրքիան օգոստոս ամսվա համեմատ երկրի պաշտպանական և ավիատիեզերական համալիրի արտադրանքի արտահանումն ավելացրել է 80%-ով՝ հասցնելով 282 մլն դոլարի:

Ընդ որում, գնումներ կատարողների շարքում առաջատար է Ադրբեջանը, որը 76,7 մլն դոլարի զենք է ներմուծել: Երկրորդ տեղում է Օմանը՝ 62,9 մլն դոլար, երրորդ տեղում է ԱՄՆ-ն՝ 62,7 մլն դոլար:

Թուրքական պետական «Անադոլու» տեղեկատվական գործակալությունը նշում է, որ Ադրբեջանը Թուրքիայից ռազմական արտադրանքի խոշորագույն գնորդ է նաև ծավալներով: Սեպտեմբերին Ադրբեջանը գնումներով գերազանցել է ԱՄՆ-ին, որն առաջատար էր թուրքական զենքերի ներմուծմամբ:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը