Այս տարածաշրջանում մեր շահերից էր բխում հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը
ՆԱՅԵ՛Ք ՔԱՐՏԵԶԻՆ
Ժողովրդավարական, արևմտյան արժեքների ջատագով, ՆԱՏՕ-ի անդամակցության ձգտող Ուկրաինայի ժողովրդի կողմից ընտրված, լեգիտիմ նախագահ Վլադիմիր Զելինսկին, Անկարա այցելության ընթացքում ռազմական համագործակցության համաձայնաագիր է ստորագրվելու «ժողովրդավարական», ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ (բա՞, հայ առաջադեմ մայդանասերներ)։ Նման եռակողմ՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համաձայնագիր նույնպես գոյություն ունի, չնայած Վրաստանի հավատարմությանը ժողովրդավարական արժեքներին (բա՞, հայ առաջադեմ սահակաշվիլիասերներ)։
Արդյոք, այս ամենը տեսնում և հասկանու՞մ են Հայաստանի տնաբույս, գերազանցիկ արևմտամետները, որ բոլոր պետությունները շարժվում են իրենց ազգային շահերով, անկախ համագործակցող երկրների ռեժիմներից (չնայած Ուկրաինայի և Վրաստանի դեպքում կասկածում եմ, թե նրանք հասկանում են իրենց շահերը)։
Եվ, որ այս տարածաշրջանում մեր շահերից էր բխում Հայ-Ռուսական ռազմավարական համագործակցությունը (նայե՛ք քարտեզին), իսկ ժողովրդավարություն, իրավական պետություն, մարդու իրավունքներ արժեքները անհրաժեշտ էին միայն Հայաստանի, որպես պետություն, զարգացման համար։
Սակայն, Հայաստանի «առաջադեմներին» բնորոշ է, Հովհաննես Թումանյանի խոսքը․ «Դժբախտաբար, մեծ մասամբ էսպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ»։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից