Լրահոս

14.10.2020 12:44


Կորոնավիրուսից մահացած 7 քաղաքացիներից ամենաերիտասարդը 47 տարեկան է, տարեցը՝ 82․ ԱՆ

Կորոնավիրուսից մահացած 7 քաղաքացիներից ամենաերիտասարդը 47 տարեկան է, տարեցը՝ 82․ ԱՆ
Հոկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 58624 դեպք, որոնցից 46713-ն` առողջացած, 1039-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10561 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 332154 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2877 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1058 նոր դեպք: Ունենք 395 առողջացած:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 57 (տղամարդ), 62 (տղամարդ), 70 (կին), 82 (կին), 56 (տղամարդ), 68 (տղամարդ) և 47 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 311 է։

Այս խորագրի վերջին նյութերը