Լրահոս

13.10.2020 15:34


Արտակ Բեգլարյանը հրապարակել է Արցախում մահացած խաղաղ բնակիչներից մեկի լուսանկարը

Արտակ Բեգլարյանը հրապարակել է Արցախում մահացած խաղաղ բնակիչներից մեկի լուսանկարը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter–ի իր էջում հրապարակել է Արցախում ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած բնակիչներից մեկի լուսանկարները։

«Մարտունի քաղաքում սպանված խաղաղ բնակիչներից մեկը. քաղաքի կենտրոնի թիրախավորած հրթիռակոծության հետևանքով»,-գրել է Բեգլարյանը։

​Նշենք, որ նույն լուսանկարը հրապարակվել է նաև Արցախի ՄԻՊ–ի 2-րդ միջանկյալ զեկույցում։

Զեկույցում հրապարակվել են նաև Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով զոհված ու վիրավորված այլ արցախցիների լուսանկարները։

​Վիրավորվածների թվում է նաև պատերազմի առաջին օրը` սեպտեմբերի 27-ին Մարտունի քաղաքի վրա կատարված հրթիռակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա Արծվիկը, որն ավելի ուշ տեղափոխվել էր Երևան ու մինչ օրս բուժում է ստանում երևանյան հիվանդանոցներից մեկում։

Փոքրիկ Արծվիկի մայրը ևս ծանր վիրավոր է։ Նրա լուսանկարը նույնպես հրապարակված է ՄԻՊ–ի զեկույցում։ Իսկ նրա տատն ու 9 տարեկան քույրը մահացել էին Մարտունիում հրթիռակոծության հետևանքով։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը