Լրահոս

13.10.2020 15:22


Մարտունիում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը վիրահատվել է․ ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է

Մարտունիում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը վիրահատվել է․ ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է
Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։
Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է:
Գևորգ Դերձյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը